Հայաստանը ներկայացնող Զավեն Անդրիասյանը մասնակցել է Լեհաստանի Կատովիցե քաղաքում կայացած Եվրոպայի արագ եւ կայծակնային շախմատի առաջնություններին:
Արագ շախմատի մրցաշարում Անդրիասյանը 1181 մասնակիցների մեջ գրավել է 12-րդ տեղը: Նա 11 հնարավորից վաստակել է 9 միավոր:
Կայծակնային խաղի մրցաշարում հայ շախմատիստը 22 հնարավորից հավաքել է 16 միավոր եւ 1091 մասնակիցների մեջ հայտնվել է 14-րդ տեղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում