23:18  ,  13 դեկտեմբերի, 2017

Հանդիպման ժամանակ 16-ամյա ֆուտբոլիստ է մահացել

Իռլանդական «Շելբուրն» ակումբի երիտասարդական թիմի խաղացող Իզի Դեզուն մահացել է հանդիպման ժամանակ գիտակցությունը կորցնելուց հետո, հաղորդում է 98fm.com-ը:

Միջադեպը տեղի է ունեցել երիտասարդական թիմերի հանդիպման երկրորդ խաղակեսի ժամանակ: 16-ամյա ֆուտբոլիստին փորձել են օգնություն ցույց տալ խաղադաշտում, հետո էլ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է՝ չգալով գիտակցության:

Ակումբն ու Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է ֆուտբոլիստի ընտանիքին:

Իռլանդիայում երիտասարդական թիմի խաղացող մահացել է նաեւ 2015թ. մայիսին դարձյալ խաղադաշտում գիտակցությունը կորցնելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում