00:25  ,  12 դեկտեմբերի, 2017

Արսեն Բեգլարյան. Հայաստանի հավաքականը մարտական է տրամադրված

Երեւանի «Ալաշկերտի» եւ Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Արսեն Բեգլարյանն արձակուրդն անցկացնում է Մոսկվայում: 24-ամյա ֆուտբոլիստը ներկա է եղել Մոսկվայի «Արարատի» մարզումներից մեկին: Ռուսական ակումբի մամուլի ծառայությունը զրուցել է Բեգլարյանի հետ:

«Հայաստանում Մոսկվայի «Արարատը» մեծ հետաքրքրություն է ներկայացնում անվան շնորհիվ: Օրինակ՝ մեր թիմում հաճախ են քննարկում ակումբի մասին նորությունները, հետեւում են արդյունքներին: «Արարատին» մաղթում եմ հաջողություններ եւ նպատակների իրականացում:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա մենք չեն հուսահատվում եւ լավատեսությամբ ենք նայում առաջ: Վատ չանցկացրինք վերջին ստուգողական հանդիպումները: Ինչքան հասկանում եմ՝ հաջորդ տարի էլ կլինեն մի քանի հանդիպումներ: Մենք մարտական ենք տրամադրված: Առավելագույն ջանք կգործադրենք եւ կանենք հնարավոր ամեն ինչ»,- ասել է Բեգլարյանը:

Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարի 17 տուրից հետո «Արարատը» 45 միավորով առաջին տեղում է եւ երկրորդ տեղում ընթացող «Ռյազանի» նկատմամբ ունի 13 միավորի առավելություն: Մրցաշրջանն առաջին տեղում ավարտած թիմը դուրս կգա Առաջին դիվիզիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում