19:32  ,  10 դեկտեմբերի, 2017

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի». Մեկնարկային կազմեր

Հայտնի են «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմերը ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղում: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չի հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Մարկոս Ռոխո, Էշլի Յանգ, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա, Ջեսի Լինգարդ, Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարտիալ, Ռոմելու Լուկակու:

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայլ Ուոլկեր, Նիկոլաս Օտամենդի, Վենսան Կոմպանի, Ֆաբիան Դելֆ, Ֆերնանդինյո, Դավիդ Սիլվա, Կեւին Դե Բրույնե, Լերոյ Սանե, Ռահիմ Ստերլինգ, Գաբրիել Ժեզուս:

Մանչեսթերյան դերբին տեղի կունենա դեկտեմբերի 10-ին «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:  «Մանչեսթեր Յունայթեդը» չի պարտվել նախորդ 40 տնային խաղերում անընդմեջ՝ կրկնելով ակումբային ռեկորդը: «Մանչեսթեր Սիթին» առաջատարն է եւ 8 միավոր առաջ է Ժոզե Մոուրինյոյի թիմից, որը երկրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 6 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում