14:20  ,  10 դեկտեմբերի, 2017

«Յուվենտուսի» ռեկորդային գոլային շարքն ավարտվեց

A Սերիայի առաջատար «Ինտերը», Իտալիայի առաջնության 16-րդ տուրում գոլազուրկ ոչ ոքի խաղալով «Յուվենտուսի» հետ, ընդհատել է թուրինյան ակումբի ռեկորդային գոլային շարքը:

Մինչեւ այդ հանդիպումը «Յուվենտուսն» A Սերիայում գոլ էր խփել 44 խաղերում անընդմեջ: Իտալիայի չեմպիոնը նախորդ անգամ գոլի հեղինակ դառնալ չէր կարողացել «Միլանի» դեմ 2016-ի հոկտեմբերի 16-ին կայացած խաղում, որում պարտվել էր նվազագույն հաշվով:

Հիշեցնենք, որ 40 միավոր ունեցող «Ինտերն» առաջատարն է, իսկ «Յուվենտուսը» 38 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Նապոլիին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում