01:42  ,  10 դեկտեմբերի, 2017

«Յուվենտուսն» ու «Ինտերը» գոլեր չխփեցին

Իտալիայի առաջնության 16-րդ տուրի կենտրոնական խաղում Թուրինի «Յուվենտուսը» տանը մրցեց Միլանի «Ինտերի» հետ եւ բավարարվեց մեկ միավորով: Դարպասի գրավում չգրանցվեց:

«Ինտերը» առաջատարն է՝ 40 միավոր: «Յուվենտուսը» 38 միավորով հավասարվեց երկրորդ տեղում ընթացող «Նապոլիին», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում