22:49  ,  5 դեկտեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը

Հայտնի է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի խաղում: Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը «Օլդ Տրաֆորդում» կընդունի Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ հայտավորված չէ:

«Մանչեսթեր Յունայթեդ». Ռոմերո, Վալենսիա, Լինդելյոֆ, Սմոլինգ, Շոու, Էրերա, Բլինդ, Մատա, Պոգբա, Ռեշֆորդ, Լուկակու:

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Շվեյցարական «Բազելն» ու ԲԿՄԱ-ն ունեն 9-ական միավոր: Պորտուգալական «Բենֆիկան» բոլոր հանդիպումներում պարտվել է:

«Մանչեսթեր Յունայթեդ» - ԲԿՄԱ հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում