00:14  ,  5 դեկտեմբերի, 2017

London Chess Classic. Դարձյալ բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի

Լոնդոնում ընթացող London Chess Classic սուպերմրցաշարի երրորդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակի հետ:

Նախորդ 2 տուրերում եւս բոլոր պարտիաներում գրանցվել էր ոչ ոքի: Հայ գրոսմայստերը միավորը կիսել էր ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու եւ  ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի հետ:

Չորրորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը կլինի հնդիկ Վիշվանաթան Անանդը:

London Chess Classic-ը Grand Chess Tour-ի վերջին փուլն է:

London Chess Classic, երրորդ տուր

Լեւոն Արոնյան (Հայաստան) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) ՝ 0.5:0.5

Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) ՝ 0.5:0.5

Հիկարու Նակամուրա (ԱՄՆ) - Ուեսլի Սո (ԱՄՆ) ՝ 0.5:0.5 

Մայքլ Ադամս (Անգլիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) ՝ 0.5:0.5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում