12:50  ,  4 դեկտեմբերի, 2017

NBA. Ստիվեն Կարիի ու Ջեյմս Հարդենի արդյունավետ խաղը, օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Գոլդեն Սթեյտը» 123:95 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Մայամիի» նկատմամբ: Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ ճանաչված Ստիվեն Կարին «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 30 միավոր, իսկ նրա ակումբակից Կեւին Դյուրանտը հավաքել է 24 միավոր:

Ջեյմս Հարդենի 34 միավորները «Հյուսթոնին» օգնել են 118:95 հաշվով հաղթել «Լեյքերսին»:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Օկլահոմայի» առաջատար Ռասել Ուեստբրուկի փոխանցումը:  

NBA, կանոնավոր առաջնություն

«Մայամի» – «Գոլդեն Սթեյտ»՝ 95:123 (36:33, 24:29, 17:37, 18:24)

«Մինեսոտա» – «Կլիպերս»՝ 112:106 (31:27, 29:28, 18:21, 34:30)

«Օկլահոմա» – «Սան Անտոնիո»՝ 90:87 (25:18, 29:25, 22:30, 14:14)

«Լեյքերս» – «Հյուսթոն»՝ 95:118 (27:27, 19:34, 27:24, 22:33)

«Նյու Յորք» – «Օռլանդո»՝ 100:105 (25:36, 26:18, 25:24, 24:27)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում