14:06  ,  29 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Անահիտ Բարսեղյանը դուրս մնաց պայքարից

Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Բարսեղյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի լողի մրցումներում:

Թիկնալողի 100 մետրում Անահիտն իր լողահերթում հինգ մասնակիցների մեջ գրավեց չորրորդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից:

Ընդհանուր հաշվարկում Անահիտ Բարսեղյանը 1:08.19 արդյունքով զբաղեցրեց 44-րդ տեղը: Նրա մրցակիցներից ավստրալուհի Էմիլի Սիբոմը սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 58.23վ:

Հիշեցնենք, որ ազատ լողաոճի 100 մետրում հանդես եկող Միքայել Քոլոյանը պայքարի մեջ կմտնի հուլիսի 31-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով