14:06 29 հուլիսի, 2012Հայաստանի ներկայացուցիչ Անահիտ Բարսեղյանն անհաջող հանդես եկավ Լոնդոնի Օլիմպիական խաղերի լողի մրցումներում:
Թիկնալողի 100 մետրում Անահիտն իր լողահերթում հինգ մասնակիցների մեջ գրավեց չորրորդ տեղը՝ դուրս մնալով հետագա պայքարից:
Ընդհանուր հաշվարկում Անահիտ Բարսեղյանը 1:08.19 արդյունքով զբաղեցրեց 44-րդ տեղը: Նրա մրցակիցներից ավստրալուհի Էմիլի Սիբոմը սահմանեց օլիմպիական ռեկորդ՝ 58.23վ:
Հիշեցնենք, որ ազատ լողաոճի 100 մետրում հանդես եկող Միքայել Քոլոյանը պայքարի մեջ կմտնի հուլիսի 31-ին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.