17:25  ,  11 նոյեմբերի, 2026

Պոչետինոն դեմ չէ գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»

«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ համաձայնությանը, հաղորդում է The Athletic-ը։ Արգենտինացի մասնագետը դեմ չէ այս փուլում մանչեսթերյան ակումբը գլխավորելու գաղափարին։ Կողմերը բանակցում են։

Պոչետինոն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի անգլիացի Մայքլ Քերիկին, որի ղեկավարությամբ թիմը Պրեմիեր լիգայի 10 տուրից հետո ունի 1 հաղթանակ եւ 8 միավորով 18-րդն է։

ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ Պոչետինոյի պայմանագրով նրա հրաժարագինը 10 միլիոն դոլար է, որը ստիպված կլինի վճարել մանչեսթերյան ակումբը, եթե համաձայնության հասնի նրա հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print