15:39  ,  30 նոյեմբերի, 2017

ՖԻԴԵ. Լեւոն Արոնյանը բարելավել է վարկանիշը

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է դեկտեմբերի վարկանիշային աղյուսակը: Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը բարելավել է անհատական վարկանիշը 2801-ից հասցնելով մինչեւ 2805: Հայ գրոսմայստերը երկրորդն է՝ զիջելով միայն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին՝ 2837:

Լավագույն տասնյակում են նաեւ ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովը՝ 2799, ամերիկացի Ֆաբիանո Կարուանան՝ 2799, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը՝ 2789, ամերիկացի Ուեսլի Սոն՝ 2788, ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը՝ 2787, հնդիկ Վիշվանաթան Անանդը՝ 2782, ամերիկացի Հիկարու Նակամուրան՝ 2781, չինացի Դին Լիրենը՝ 2777:

Հայաստանի գրոսմայստերներից առաջին 100-ի մեջ են նաեւ Գաբրիել Սարգսյանը (2672)՝ 72-րդ տեղ, Վլադիմիր Հակոբյանը (2667)՝ 78-րդ տեղ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում