01:52  ,  30 նոյեմբերի, 2017

«Մանչեսթեր Սիթիի» հաղթական գոլը ավելացված 6-րդ րոպեին, «Լիվերպուլը» խնդիրներ չունեցավ, Ռունիի հեթ-տրիկը նպաստեց «Էվերտոնի» հաղթանակին

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հաղթանակ տարավ ավելացված 6-րդ րոպեին Ռահիմ Ստերլինգի խփած գոլի շնորհիվ: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը տանը 2:1 հաշվով առավելության հասավ «Սաութհենփթոնի» նկատմամբ:

«Մանչեսթեր Սիթին» 40 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավորի առավելություն ունի երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ: 

«Լիվերպուլը» գերմանացի Յուրգեն Կլոպի ղեկավարությամբ հյուրընկալվեց «Սթոք Սիթիին» եւ հաղթանակ տարավ 3:0 հաշվով: «Լիվերպուլը» 26 միավորով բարձրացավ 5-րդ տեղ եւ 2 միավոր է հետ «Արսենալից»:

«Էվերտոնը» Լիվերպուլում չորս գնդակ ուղարկեց «Վեստ Հեմի» դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին: «Էվերտոնը» 15 միավորով 13-րդն է:

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Սաութհեմփթոն»՝ 2:1

Կեւին Դե Բրույնե, 47, Ռահիմ Ստերլինգ, 90+6 - Օրիոլ Ռոմեու, 75

«Սթոք Սիթի» - «Լիվերպուլ»՝ 0:3

Սադիո Մանե, 17, Մոհամեդ Սալահ, 77, 83

«Էվերտոն» - «Վեստ Հեմ»՝ 4:0

Ուեյն Ռունի, 18, 28, 66, Էշլի Ուիլյամս, 78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով