22:28  ,  24 նոյեմբերի, 2017

Մեսի. Առանց թիմակիցներիս չէի նվաճի «Ոսկե խաղակոշիկը»

Անհատական մրցանակը միայն մեկ խաղացողի վաստակը չէ, ներդրում է ունենում ամբողջ թիմը, առանց ակումբակիցներիս ես այդքան գոլ չէի խփի եւ չէի արժանանա այս մրցանակին, ասել է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որը չորրորդ անգամ արժանացել է եվրոպական «Ոսկե խաղակոշիկին»՝ անցած մրցաշրջանում լավագույն ռմբարկուի մրցանակին:

Մեսին Իսպանիայի անցած առաջնության 34 խաղում խփել էր 37 գոլ՝ հավաքելով 74 միավոր։ Երկրորդ տեղը գրավել էր Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Բաս Դոստը՝ 34 (68 միավոր)։ Եռյակը եզրափակել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը՝ 31 գոլ (62 միավոր)։

Մեսին «Ոսկե խաղակոշիկի» արժանացել էր նաեւ 2010-ին, 2012-ին եւ 2013-ին։

Եվրոպական ուժեղագույն հինգ առաջնություններում խփած ամեն գոլի համար տրվում է 2 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում