19:35  ,  24 նոյեմբերի, 2017

Եվրոպայի լիգա. Տիգրան Բարսեղյանի եւ Հովհաննես Համբարձումյանի վիճակագրությունը (ֆոտո)

Whoscored.com-ը ներկայացրել է մակեդոնական «Վարդարի» եւ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Հովհաննես Համբարձումյանի եւ Տիգրան Բարսեղյանի վիճակագրությունը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» դեմ Եվրոպայի լիգայի 5-րդ տուրի խաղում։

Համբարձումյանը դարպասին հարված չի կատարել։ Նրա 31 փոխանցումներից թիմակիցներին հասել է 61,3 տոկոսը։ 27-ամյա պաշտպանը կատարել է 1 առանցքային փոխանցում, 2 անգամ շրջանցել է մրցակիցներին, 1 անգամ խլել է գնդակը, 2 անգամ կասեցրել մրցակիցների փոխանցումները։

Համբարձումյանը կանոնները խախտել է 2 անգամ՝ ստանալով նաեւ դեղին քարտ։ Նրա դեմ կանոնները չեն խախտել։ Համբարձումյանը ստացել է 6,77 գնահատականը, իսկ «Վարդարի» կազմում ամենաբարձրը գնահատվել է բրազիլացի հարձակվող Խուան Ֆելիպեն՝ 8,45։

Բարսեղյանը 2 հարված է կատարել դարպասին, 1 հարված՝ դարպասի ուղղությամբ։ Հայ ֆուտբոլիստի 26 փոխանցումից ճշգրիտ է եղել 69,2 տոկոսը։ 23-ամյա հարձակվողը 1 անգամ հաջողությամբ շրջանցել է մրցակցին, 2 անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում, 1-ական անգամ խլել է գնդակը, կասեցրել է մրցակցի փոխանցումը։

Բարսեղյանը կանոնները խախտել է 1 անգամ, նրա դեմ եւս խախտել են 1 անգամ։ Բարսեղյանի խաղը գնահատվել է 6,57։

Հիշեցնենք, որ «Վարդարը» «Զենիթին» պարտվել է 1։2 հաշվով։ Համբարձումյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը, Բարսեղյանը փոխարինվել է 84-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով