20:23  ,  28 հուլիսի, 2012

Արսեն Գալստյան. Օլիմպիական ոսկու մասին երազում էի 9 տարեկանից

Առայժմ չեմ գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, օլիմպիական ոսկե մեդալը նվաճելուց հետո ասել է ձյուդոիստ Արսեն Գալստյանը, sport-express.ru-ի թղթակցի հետ զրույցում։

«Օլիմպիական ոսկին նվաճելու մասին երազում էի 9 տարեկանից։ Այժմ իմ երազանքն իրականացավ։ Ինձ համար սա իսկական երջանկություն է։ Այս հաղթանակս նվիրում եմ իմ բոլոր հարազատներին եւ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի տուժածներին։ Հուսով եմ, որ իմ հաղթանակը գոնե ինչ-որ չափով կգունավորի նրանց կյանքը»,- ասել է Արսեն Գալստյանը։

Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Գալստյանը հաղթեց ճապոնացի Հիրոակի Հիրաոկային։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով