20:23 28 հուլիսի, 2012Առայժմ չեմ գիտակցում, թե ինչ է տեղի ունեցել, օլիմպիական ոսկե մեդալը նվաճելուց հետո ասել է ձյուդոիստ Արսեն Գալստյանը, sport-express.ru-ի թղթակցի հետ զրույցում։
«Օլիմպիական ոսկին նվաճելու մասին երազում էի 9 տարեկանից։ Այժմ իմ երազանքն իրականացավ։ Ինձ համար սա իսկական երջանկություն է։ Այս հաղթանակս նվիրում եմ իմ բոլոր հարազատներին եւ Կրասնոդարի երկրամասում տեղի ունեցած ջրհեղեղի տուժածներին։ Հուսով եմ, որ իմ հաղթանակը գոնե ինչ-որ չափով կգունավորի նրանց կյանքը»,- ասել է Արսեն Գալստյանը։
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Գալստյանը հաղթեց ճապոնացի Հիրոակի Հիրաոկային։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.