11:44  ,  22 նոյեմբերի, 2017

Ռոնալդու. «Ռեալը» ցուցադրեց հրաշալի ֆուտբոլ

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի նկատմամբ 6:0 հաշվով արտագնա հաղթանակը:

«Սա շատ կարեւոր խաղ էր: Գիտեինք, որ պետք է հաղթենք փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար: Թիմը ցուցադրեց հրաշալի ֆուտբոլ եւ խփեց 6 գոլ: Մենք երջանիկ ենք: Աշխատանքը կատարված Է»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի կայքը:

Հիշեցնենք, որ Կիպրոսում Ռոնալդուն դարձել էր դուբլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ, իսկ «Ռեալը» Լոնդոնի «Տոտենհեմի» պես H խմբից ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիր:

32-ամյա Ռոնալդուն մեկ տարում Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի՝ բարելավելով իր ռեկորդը:

Պորտուգալիայի հավաքականի ավագը նաեւ դարձավ մեկ թիմի կազմում Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ 98 գոլ: Նա հետ թողեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը «Բարսելոնայի» կազմում 97 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում