11:22  ,  22 նոյեմբերի, 2017

«Սեւիլիայի» մարզիչը «Լիվերպուլի» դեմ խաղի ընդմիջմանն իր խաղացողներին հայտնել է, որ հիվանդ է քաղցկեղով

Իսպանական «Սեւիլիայի» գլխավոր մարզիչ Էդուարդո Բերիսոն անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղի ընդմիջման ժամանակ իր խաղացողներին հայտնել է, որ հիվանդ է շագանակագեղձի քաղցկեղով, հայտնում է Sevillainfo-ն:

Սեւիլիայում կայացած խաղի առաջին խաղակեսից հետո իսպանական ակումբը պարտվում էր 0:3 հաշվով, սակայն կարողացավ ոչ ոքի կորզել՝ 3:3: Ավելացված ժամանակում խփած երրորդ գոլից հետո «Սեւիլիայի» ֆուտբոլիստները վազել էին դեպի մարզիչը եւ գոլը տոնել նրա հետ:

Սպասվում է, որ «Սեւիլիան» արգենտինացի մասնագետի հիվանդության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն կանի նոյեմբերի 22-ին: 48-ամյա Բերիսոն պետք է վիրահատվի:

Էդուարդո Բերիսոն այս մրցաշրջանից առաջ է գլխավորել «Սեւիլիան»: Դրանից առաջ նա 2014-2017-ն աշխատում էր Վիգոյի «Սելտայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում