02:09  ,  22 նոյեմբերի, 2017

Ռոնալդուն՝ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիր, պորտուգալացին գերազանցեց Մեսիին

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Կիպրոսի ԱՊՕԵԼ-ի դարպասը խփած երկու գոլերի շնորհիվ Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկ տարում Չեմպիոնների լիգայում խփած գոլերի քանակը հասցրեց 18-ի՝ բարելավելով իր ռեկորդը:

32-ամյա Ռոնալդուն նաեւ դարձավ մեկ թիմի կազմում Չեմպիոնների լիգայում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը՝ 98 գոլ: Նա հետ թողեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին, որը «Բարսելոնայի» կազմում 97 գոլ է խփել Չեմպիոնների լիգայում:

Ռոնալդուն 2009-ին «Ռեալ» է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից», որի կազմում խփել է եւս 16 գոլ եվրագավաթներում:

Հիշեցնենք, որ 5-րդ տուրում Արքայական թիմը ԱՊՕԵԼ-ին հաղթել է 6:0 հաշվով եւ ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում