19:43  ,  28 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Ռուսաստանի առաջին ոսկին նվաճեց Արսեն Գալստյանը

Ռուսաստանի առաջին օլիմպիական ոսկին Լոնդոնում նվաճեց ձյուդոիստ Արսեն Գալստյանը։ 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Գալստյանն իպոնով «մաքուր» հաղթանակ է տարել ճապոնացի Հիրոակի Հիրաոկայի նկատմամբ։
Բրոնզե մեդալները նվաճել են ուզբեկ Ռիշոդ Սոբիրովը եւ բրազիլացի Ֆելիպե Կիտադային։

Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հովհաննես Դավթյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարի առաջին գոտեմարտում Հովհաննես Դավթյանը յուկոյով պարտվեց ֆրանսիացի Սոֆիան Միլուին։
Քառորդ եզրափակիչում Դավթյանը պարտվեց իտալացի Էլիո Վերդեին:
Նախքան այդ, 1/8 եզրափակիչում նա առավելության հասավ ղազախ Էրկեբուլան Կոսաեւի,  1/16 եզրափակիչում՝ ադրբեջանցի Իլգար Մուշկիեւի նկատմամբ: 1/32 եզրափակիչում Դավթյանը պարտության էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով