19:43 28 հուլիսի, 2012Ռուսաստանի առաջին օլիմպիական ոսկին Լոնդոնում նվաճեց ձյուդոիստ Արսեն Գալստյանը։ 60 կգ քաշային կարգի եզրափակիչում Արսեն Գալստյանն իպոնով «մաքուր» հաղթանակ է տարել ճապոնացի Հիրոակի Հիրաոկայի նկատմամբ։
Բրոնզե մեդալները նվաճել են ուզբեկ Ռիշոդ Սոբիրովը եւ բրազիլացի Ֆելիպե Կիտադային։
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հովհաննես Դավթյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարի առաջին գոտեմարտում Հովհաննես Դավթյանը յուկոյով պարտվեց ֆրանսիացի Սոֆիան Միլուին։
Քառորդ եզրափակիչում Դավթյանը պարտվեց իտալացի Էլիո Վերդեին:
Նախքան այդ, 1/8 եզրափակիչում նա առավելության հասավ ղազախ Էրկեբուլան Կոսաեւի, 1/16 եզրափակիչում՝ ադրբեջանցի Իլգար Մուշկիեւի նկատմամբ: 1/32 եզրափակիչում Դավթյանը պարտության էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.