19:02  ,  20 նոյեմբերի, 2017

FIDE Grand Prix. Լեւոն Արոնյանը միավորը կիսեց Դին Լիրենի հետ

Իսպանական Մալյորկայում շարունակվող ՖԻԴԵ-ի «Գրան պրի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարում նոյեմբերի 20-ին ընթանում են 5-րդ տուրի պարտիաները:

Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով հանդիպեց չինացի Դին Լիրենի հետ եւ համաձայնեց ոչ ոքի արդյունքի: 

Արոնյանը 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Նախորդ 4 պարտիաներում հայ գրոսմայստերը հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին ու ռուսաստանցի Էրնեստո Ինարկիեւին, ինչպես նաեւ ոչ ոքի խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի ու ռուս Դմիտրի Յակովենկոյի հետ:

Հիշեցնենք, որ շվեյցարական մրցակարգով (9 տուր) անցկացվող մրցաշարին Լեւոն Արոնյանից բացի մասնակցում են՝ Մաքսիմ Վաշյե-Լագրավը (Ֆրանսիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ),  Դին Լիրենը (Չինաստան), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան), Անիշ Գիրին (Հոլանդիա), Լի Չաոն (Չինաստան), Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան), Պենտալա Հարիկրիշնան (Հնդկաստան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Պավել Էլյանովը (Ուկրաինա), Ֆրանցիսկո Վալեխո Պոնսը (Իսպանիա), Եվգենի Տոմաշեւսկին (Ռուսաստան), Ռիչարդ Ռապորտը (Հունգարիա), Էռնեստո Ինարկիեւը (Ռուսաստան), Դմիտրի Յակովենկոն (Ռուսաստան) Ալեքսանդր Ռեւզանցեւը (Ռուսաստան) եւ Յոն Լյուդվիգ Համերը (Նորվեգիա): 

Մրցաշարը կտեւի մինչեւ նոյեմբերի 25-ը, իսկ նոյեմբերի 21-ին մասնակիցները կհանգստանան։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում