18:29  ,  28 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Արսեն Գալստյանը եզրափակիչում է

Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը կպայքարի ձյուդոյի մրցաշարի 60 կգ քաշային օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար։
Կիսաեզրափակիչում Արսեն Գալստյան մեկ յուկո հնարքով առավելության հասավ ուզբեկ Ռիշոդ Սոբիրովի նկատմամբ։

Եզրափակիչում Արսեն Գալստյանի մրցակիցը կլինի ճապոնացի Հիրաոկի Հիրաոկան, որը հաղթեց իտալացի Էլիո Վերդե զույգի հաղթողը։

Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հովհաննես Դավթյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարի առաջին գոտեմարտում Հովհաննես Դավթյանը յուկոյով պարտվեց ֆրանսիացի Սոֆիան Միլուին։

Քառորդ եզրափակիչում Դավթյանը պարտվեց իտալացի Էլիո Վերդեին:
Նախքան այդ, 1/8 եզրափակիչում նա առավելության հասավ ղազախ Էրկեբուլան Կոսաեւի,  1/16 եզրափակիչում՝ ադրբեջանցի Իլգար Մուշկիեւի նկատմամբ: 1/32 եզրափակիչում Դավթյանը պարտության էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով