18:29 28 հուլիսի, 2012Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը կպայքարի ձյուդոյի մրցաշարի 60 կգ քաշային օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար։
Կիսաեզրափակիչում Արսեն Գալստյան մեկ յուկո հնարքով առավելության հասավ ուզբեկ Ռիշոդ Սոբիրովի նկատմամբ։
Եզրափակիչում Արսեն Գալստյանի մրցակիցը կլինի ճապոնացի Հիրաոկի Հիրաոկան, որը հաղթեց իտալացի Էլիո Վերդե զույգի հաղթողը։
Հիշեցնենք, որ 60 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էր Հովհաննես Դավթյանը։ Բրոնզե մեդալի համար պայքարի առաջին գոտեմարտում Հովհաննես Դավթյանը յուկոյով պարտվեց ֆրանսիացի Սոֆիան Միլուին։
Քառորդ եզրափակիչում Դավթյանը պարտվեց իտալացի Էլիո Վերդեին:
Նախքան այդ, 1/8 եզրափակիչում նա առավելության հասավ ղազախ Էրկեբուլան Կոսաեւի, 1/16 եզրափակիչում՝ ադրբեջանցի Իլգար Մուշկիեւի նկատմամբ: 1/32 եզրափակիչում Դավթյանը պարտության էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերին:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.