18:18  ,  28 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Հովհաննես Դավթյանը մնաց առանց մեդալի

Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը մնաց առանց մեդալի։

Բրոնզե մեդալի համար պայքարի առաջին գոտեմարտում Հովհաննես Դավթյանը յուկոյով պարտվեց ֆրանսիացի Սոֆիան Միլուին։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Դավթյանը պարտվեց իտալացի Էլիո Վերդեին:
Նախքան այդ, 1/8 եզրափակիչում նա առավելության հասավ ղազախ Էրկեբուլան Կոսաեւի,  1/16 եզրափակիչում՝ ադրբեջանցի Իլգար Մուշկիեւի նկատմամբ: 1/32 եզրափակիչում Դավթյանը պարտության էր մատնել Գերմանիայի ներկայացուցիչ Տոբիաս Էնգլմայերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով