20:19  ,  19 նոյեմբերի, 2017

Բռնցքամարտի պատմության ամենակարճ մենամարտն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար

Հարավաֆրիկացի Զոլանի Տետեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 53,5 կգ) աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել է մեկ հարվածով:

Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կայացած չեմպիոնական մենամարտում Տետեն նոկաուտի է եթնարկել իր հայրենակից Սիբոնիսո Գոնյային: Մենամարտը տեւել է 11 վայրկյան՝ մինչեւ Զոլանի Տետեի առաջին հարվածը:

Դա բռնցքամարտի պատմության ամենակարճ մենամարտն էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, գրում է Boxingscene-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում