Հարավաֆրիկացի Զոլանի Տետեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւագույն քաշային կարգում (մինչեւ 53,5 կգ) աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանել է մեկ հարվածով:
Հյուսիսային Իռլանդիայի մայրաքաղաք Բելֆաստում կայացած չեմպիոնական մենամարտում Տետեն նոկաուտի է եթնարկել իր հայրենակից Սիբոնիսո Գոնյային: Մենամարտը տեւել է 11 վայրկյան՝ մինչեւ Զոլանի Տետեի առաջին հարվածը:
Դա բռնցքամարտի պատմության ամենակարճ մենամարտն էր աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, գրում է Boxingscene-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում