60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը Լոնդոնում ընթացող 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում կպայքարի բրոնզե մեդալի համար:
Քառորդ եզրափակիչում Դավթյանը պարտվեց իտալացի Էլիո Վերդեին:
Հայ ձյուդոիստի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Սոֆիան Միլոուսը, որին հաղթելու դեպքում Դավթյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Հիշեցնենք, որ 60 կգ քաշայինների պայքարում կիսաեզրափակիչի ուղեգիր է ձեռք բերել Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը, ով ուժերը կչափի ուզբեկ Ռիշոդ Սոբիրովի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում