Լոնդոն-2012. Հովհաննես Դավթյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

16:28   28 հուլիսի, 2012

60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը Լոնդոնում ընթացող 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում կպայքարի բրոնզե մեդալի համար:

Քառորդ եզրափակիչում Դավթյանը պարտվեց իտալացի Էլիո Վերդեին:

Հայ ձյուդոիստի հաջորդ մրցակիցը կլինի ֆրանսիացի Սոֆիան Միլոուսը, որին հաղթելու դեպքում Դավթյանը կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:

Հիշեցնենք, որ 60 կգ քաշայինների պայքարում կիսաեզրափակիչի ուղեգիր է ձեռք բերել Ռուսաստանի ներկայացուցիչ Արսեն Գալստյանը, ով ուժերը կչափի ուզբեկ Ռիշոդ Սոբիրովի հետ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։