11:21  ,  14 նոյեմբերի, 2017

Ռոնալդուն Ֆլորենտինո Պերեսին հայտնել է «Ռեալից» հեռանալու ցանկության մասին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է այս մրցաշրջանի վերջում հեռանալ Արքայական թիմից եւ այդ մասին արդեն հայտնել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին, հայտնում է AS-ը՝ հղում անելով El Chiringuito-ին:

«Ռեալի» նախագահն իր հերթին չի ցանկանում 2018-ի ամռանը բաց թողնել թիմի առաջատարին: Ռոնալդուին առաջարկվել է նոր պայմանագիր, սակայն նա հրաժարվել է երկարաձգել այն: Իսպանական մամուլի համաձայն՝ 32-ամյա պորտուգալացին կարծում է, որ «Ռեալում» ինչպես հարկն է չեն գնահատում նրան, իսկ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեին ու այլ աստղային ֆուտբոլիստների ձեռք բերելու փորձերը նրա հանդեպ հարգանքի բացակայությունից է:

Ռոնալդուի ու «Ռեալի» միջեւ գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում