21:56  ,  13 նոյեմբերի, 2017

Անդրե Աղասի. Ֆեդերերը բոլոր ժամանակների լավագույն թենիսիստը չէ

Թենիսիստը չի կարող համարվել լավագույն պատմության մեջ, եթե հիմնական մրցակցի հետ դիմակայությունում ավելի շատ է պարտվել, ասել է աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասին՝ խոսելով աշխարհի երկրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի մասին:

«Նադալը ավելի շատ հաղթանակ ունի Ֆեդերերի նկատմամբ: Ես կարող էի ասել, թե Ֆեդերերը լավագույնն է, բայց այս ամենը հասարակ քննարկումներ են: Ամեն դեպքում, Ֆեդերերը բացառիկ ամեն ինչում: Նա մյուսների նման չի խաղում: Տպավորություն է, որ նա վերահսկում է ամեն ինչ եւ լուծում է գտնում բոլոր իրավիակներում: Անկասկած է, որ նրա անունը հավերժ կմնա սպորտի պատմության մեջ»,- Անդրե Աղասու խոսքը մեջբերում է Le Matin-ը:

Հիշեցնենք, որ 2017 թվականն առաջին ռակետի կարգավիճակում կեզրափակի Ռաֆայել Նադալը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում