Սոչիում ընթացող սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց եւս երկու մեդալ:
57 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Մաքսիմ Մանուկյանը: 100 կգ քաշային կարգում նույնպես երրորդ տեղը գրավեց Արսեն Խանջյանը:
Հիշեցնենք, որ 52 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն է հռչկավել Տիգրան Կիրակոսյանը:
Առաջնությունը մասնակիցների թվով սամբոյի համար ռեկորդային է՝ 93 երկրի մոտ 1000 մարզիկ: Առաջին անգամ հանդես են գալիս Չինաստանի, Եգիպտոսի, Կոտ դ՝Իվուարի, Սենտ Լյուսիայի, Հոնկոնգի, Բանգլադեշի սամբիստները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում