Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական առաջին փուլի երրորդ խմբի մրցաշարի երկրորդ տուրում մրցեց Շոտլանդիայի Մ-19 թիմի հետ եւ վաստակեց առաջին միավորը: Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:
Լյուքսեմբուրգում ընթացող մրցաշարում Հայաստանի հավաքականը երկու անգամ առավելություն ուներ (1:0, 2:1) շոտլանդացիների հետ խաղում, սակայն բաց թողեց հաղթանակը: Արտակ Օսեյանի գլխավորած թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Սլովակիայի «Ժիլինայի» հարձակվող Վահան Բիչախչյանը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը 0:5 հաշվով պարտվել էր չեխերին: Վերջին տուրում հայ ֆուտբոլիստները նոյեմբերի 14-ին կխաղան Լյուքսեմբուրգի հավաքականի հետ:
Շոտլանդիայի հավաքականն առաջին տուրում 3:1 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգին, վերջին տուրում կխաղա չեխերի հետ:
Խմբում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան երկրորդ ընտրական փուլ:
2019թ. Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնություն
Ընտրական առաջին փուլ, երրորդ խումբ, երկրորդ տուր
Շոտլանդիա - Հայաստան՝ 3:3
Մայքլ Ջոնսթոն, 47, 69, 11մ, Ջեք Աչիսթոն, 64, 11մ - Վահան Բիչախչյան, 11, 55, Կարեն Մելքոնյան, 78
Մրցաշարային դրությունը. Շոտլանդիա՝ 4 միավոր (2 խաղ), Չեխիա՝ 3 (1 խաղ), Հայաստան՝ 1 (2 խաղ), Լյուքսեմբուրգ՝ 0 (1 խաղ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում