14:30  ,  2 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի 8 թեկնածուներին:

Ցուցակում տեղ են գտել Դելե Ալին («Տոտենհեմ»), Մարլոսը («Շախտյոր»), Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), Ստեֆան Էլ-Շարավին («Ռոմա»), Լայվին Կյուրզավան (ՊՍԺ), Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»), Ալան Ձագոեւը (ԲԿՄԱ) եւ Կինգսլի Կոմանը («Բավարիա»):

ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությունը կավարտվի նոյեմբերի 3-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում