01:38  ,  2 նոյեմբերի, 2017

Չեմպիոնների լիգա. «Տոտենհեմը» շանս չտվեց «Ռեալին», օրվա բոլոր արդյունքները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան չորրորդ տուրի հանդիպումները E, F, G, H խմբերում:

E խմբում իսպանական «Սեւիլիան» տանը ռեւանշի հասավ Մոսկվայի «Սպարտակի» հետ պայքարում՝ 2:1: Հիշեցնենք, որ Մոսկվայում «Սեւիլիան» պարտվել էր 1:5 հաշվով:

Անգլիական «Լիվերպուլը» 3:0 հաշվով պարտության մատնեց սլովենական «Մարիբորին» եւ 8 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 1 միավոր քիչ ունի «Սեւիլիան»:

F խմբում փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեց անգլիական «Մանչեսթեր Սիթին», որը 4:2 հաշվով ուժեղ էր իտալական «Նապոլիից»: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակել է 12 միավոր: 9 միավոր ունի Դոնեցկի «Շախտյորը»: Ուկրաինական թիմը 3:1 հաշվով հաղթեց հոլանդական «Ֆեյենորդին»:

G խմբում Ստամբուլի «Բեշիկթաշը» 1:1 հաշվով էր խաղացել Ֆրանսիայի չեմպիոն «Մոնակոյի» հետ եւ 10 միավորով խմբի առաջատարն է: 4 միավոր պակաս ունի «Պորտուն»: Պորտուգալական ակումբը 3:1 հաշվով պարտության մատնեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»:

H խմբում Լոնդոնի «Տոտենհեմը» «Ուեմբլի» ստադիոնում ընդունեց Մադրիդի «Ռեալին» եւ ոչ մի շանս չտվեց՝ 3:1: Անգլիայի փոխչեմպիոնն ապահովեց 1/8 եզրափակիչի ուղեգիր՝ 10 միավոր: Արքայական թիմը 7 միավորով երկրորդ տեղում է: 2-ական միավոր ունեն Դորտմունդի «Բորուսիան» ու Կիպրոսի ԱՊՕԵԼ-ը, որոնք այս տուրում խաղացին ոչ ոքի՝ 1:1:

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

E խումբ

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Սպարտակ» (Ռուսաստան)՝ 2:1

Կլեման Լանգլե, 30, Էվեր Բանեգա, 59 - Զե Լուիշ, 78

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Մարիբոր» (Սլովենիա)՝ 3:0

Մոհամեդ Սալահ, 49, Էմրե Ջան, 64, Դանիել Ստարիջ, 90

Չիրացրած 11մ՝ Ջեյմս Միլներ («Լիվերպուլ»), 53

Մրցաշարային դրություն. «Լիվերպուլ»՝ 8 միավոր, «Սեւիլիա»՝ 7, «Սպարտակ»՝ 5, «Մարիբոր»՝ 1:

F խումբ

«Նապոլի» (Իտալիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2:4

Լորենցո Ինսինյե, 21, Ժորժինյո, 62, 11մ - Նիկոլաս Օտամենդի, 34, Ջոն Սթոունս, 48, Սերխիո Ագուերո, 69, Ռահիմ Ստերլինգ, 90+2

«Շախտյոր» (Ուկրաինա) - «Ֆեյենորդ» (Հոլանդիա)՝ 3:1

Ֆակունդո Ֆերեյրա, 14, Մարլոս, 17, 67 - Նիկոլայ Յորգենսեն, 12

Մրցաշարային դրություն. «Մանչեսթեր Սիթի»՝ 12, «Շախտյոր»՝ 9, «Նապոլի»՝ 3, «Ֆեյենորդ»՝ 0:

G խումբ

«Պորտու» (Պորտուգալիա) - «ՌԲ Լայպցիգ» (Գերմանիա)՝ 3:1

Էկտոր Էրերա, 13, Պերեյրա Դանիլու, 61 – Տիմո Վերներ, 48

«Բեշիկթաշ» (Թուրքիա) - «Մոնակո» (Ֆրանսիա)՝ 1:1

Ջենկ Թոսուն, 54, 11մ - Մարկուշ Լոպեշ, 45+1

Մրցաշարային դրություն. «Բեշիկթաշ»՝ 10, «Պորտու»՝ 6, «ՌԲ Լայպցիգ»՝ 4, «Մոնակո»՝ 2:

H խումբ

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Ռեալ» (Իսպանիա)՝ 3:1

Դելե Ալի, 27, 56, Կրիստիան Էրիկսեն, 65 - Կրիշտիանու Ռոնալդու, 80

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - ԱՊՕԵԼ (Կիպրոս)՝ 1:1

Ռաֆայել Գերերո, 29 - Միկայել Պոտե, 51

Մրցաշարային դրություն. «Տոտենհեմ»՝ 10, «Ռեալ»՝ 7, «Բորուսիա Դ.»՝ 2, ԱՊՕԵԼ՝ 2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում