15:04  ,  30 հոկտեմբերի, 2017

Էնթոնի Ջոշուան գերազանցեց Մայք Թայսոնի ռեկորդը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան, նոկաուտով հաղթելով կամերունցի Կարլոս Տակամին, գերազանցել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնի ռեկորդը:

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում անգլիացի 28-ամյա բռնցքամարտիկը 20-րդ մենամարտն անցկացրեց պրոֆեսիոնալ ռինգում եւ 20-րդ հաղթանակը տարավ նոկաուտով: Գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը պրոֆեսիոնալ ռինգում մեկնարկել էր 19 նոկաուտով:

Հիշեցնենք, որ Ջոշուան Կարլոս Տակամին պարտության էր մատնել 10-րդ ռաունդում: Ապրիլի 29-ին անգլիացին նաեւ տեխնիկական նոկաուտով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին, որը վերջերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում