13:11  ,  29 հոկտեմբերի, 2017

Իբրահիմովիչը՝ Էնթոնի Ջոշուայի չեմպիոնական մենամատին (ֆոտո)

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBO եւ IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուան պաշտպանել է տիտղոսները:

Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կայացած մենամարտում բրիտանացի բռնցքամարտիկը 10-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է կամերունցի Կարլոս Տակամին: Մենամարտն անցել է հետաքրքիր պայքարում եւ 2 բռնցքամարտիկների մոտ էլ եղել արյունահոսություն: Ջոշուան վնասել է քիթը, իսկ Տակամին՝ հոնքը:

Մենամարտին ներկա են եղել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներ Զլատան Իբրահիմովիչն ու Մարկոս Ռոխոն: Մենամարտից առաջ շվեդ հարձակվողը եղել է Էնթոնի Ջոշուայի հանդերձարանում եւ իր ինքնագրով ձեռնոց նվիրել բռնցքամարտիկին:

Հիշեցնենք, որ Էնթոնի Ջոշուան ապրիլի 29-ին տեխնիկական նոկաուտով հաղթել էր աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյին, որը վերջերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում