21:17  ,  27 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Բացման արարողությանը՝ 35 նախագահ

Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի բացմանը ներկա կլինեն Մեծ Բրիտանիայի եւ Իսպանիայի թագուհիները, 35 նախագահներ, 23 վարչապետեր, 6 արքայազներ, 1 արքայադուստր, 6 նահանգապետեր, հաղորդում է  The Telehraph-ը։

Բացմանը ներկա չեն լինի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսիայի նախագահը Ֆրանսուա Օլանդը։ ԱՄՆ-ն կներկայացնի առաջին տիկին Միշել Օբաման, Ռուսաստանը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը։

Հիշեցնենք, որ բացման արարողությանը ներկա կլինի նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, որը նաեւ կմասնակցի Մեծ Բրիտանիայի թագուհու անունից տրվելիք ընդունելությանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով