22:02  ,  23 հոկտեմբերի, 2017

FIFA The Best. «Ռեալի» 5 խաղացողներ՝ տարվա խորհրդանշական հավաքականը

Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան (FIFPro) եւ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (FIFA)Լոնդոնում ընթացող The Best մրցանակաբաշխությունում կներկայացնեն նաեւ  տարվա խորհրդանշական հավաքականը, որտեղ հինգ խաղացող ունի Մադրիդի «Ռեալը», հաղորդում է Marca-ն:

Դարպասապահ. Ջանլուիջի Բուֆոն («Յուվենտուս»):

Պաշտպաններ. Դանի Ալվես («Յուվենտուս»/ՊՍԺ), Լեոնարդո Բոնուչի («Յուվենտուս»/«Միլան»), Սերխիո Ռամոս, Մարսելո (երկուսն էլ՝ «Ռեալ»):

Կիսապաշտպաններ. Լուկա Մոդրիչ, Տոնի Կրոս (երկուսն էլ՝ «Ռեալ»), Անդրես Ինյեստա («Բարսելոնա»):

Հարձակվողներ. Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ), Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում