16:45  ,  23 հոկտեմբերի, 2017

«Մարսելի» ֆանատները տարբեր իրեր են նետել Նեյմարի վրա

«Մարսելի» ֆանատները ՊՍԺ-ի դեմ Ֆրանսիայի առաջնության 10-րդ տուրի խաղի ժամանակ տարբեր իրեր են նետել բրազիլացի հարձակվող Նեյմարի վրա: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՊՍԺ-ի նորեկը ցանկացել է իրացնել անկյունային հարվածը:

Հիշեցնենք, որ Մարսելում կայացած խաղի վերջնամասում Նեյմարը 2 դեղին քարտ էր ստացել 2 րոպեում եւ հեռացվել դաշտից: Բրազիլացու հեռացումից հետո ՊՍԺ-ն ավելացված ժամանակում խփել էր երկրորդ գոլը եւ խուսափել պարտությունից՝ 2:2:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում