09:11  ,  23 հոկտեմբերի, 2017

Դաշտի կենտրոնից գոլ Ուկրաինայի առաջնությունում

Լուգանսկի «Զարյայի» կիսապաշտպան Ալեքսանդր Անդրիեւսկին դաշտի կենտրոնից գոլի հեղինակ է դարձել «Մարիուպոլի» դեմ Ուկրաինայի առաջնության 13-րդ տուրի խաղում:

63-րդ րոպեին 23-ամյա ուկրաինացին հաշիվը դարձրել է 4:2՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ: Այդ խաղում «Զարյան» արտագնա հաղթանակ է տարել 5:2 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում