«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի նմանակը ներկա է եղել կատալոնական ակումբի եւ «Մալագայի» միջեւ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղին:
Ռիզա Պերեստեսին ապրում է Իրանում: Նրան վերջերս հայտնաբերել էր Mehr գործակալությունը, որը նրա համար ֆոտոսեսիա էր անցկացրել Արգենտինայի հավաքականի մարզաշապիկով:
«Մալագայի» դեմ խաղում «Բարսելոնան» առավելության էր հասել 2:0 հաշվով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում