12:27  ,  21 հոկտեմբերի, 2017

Կարլո Անչելոտին չի ցանկացել գլխավորել «Լեսթեր Սիթին»

«Լեսթեր Սիթիի» ղեկավարությունը Կարլո Անչելոտիին առաջարկել է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը, որը թափուր է անգլիացի Քրեյգ Շեքսպիրի հեռանալուց հետո: Սակայն Մյունխենի «Բավարիայից» հեռացված իտալացի մասնագետը չի ցանկացել աշխատել «Լեսթերում», հաղորդում է telegraph.co.uk-ը:

Այժմ թիմի գլխավոր մարզիչի թեկնածուներ են այս տարվա մայիսին անգլիական «Սաութհեմփթոնից» հեռացված ֆրանսիացի Կլոդ Պյուելը եւ «Հադերսֆիդի» գլխավոր մարզիչ Դավիդ Վագները:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում