09:57  ,  20 հոկտեմբերի, 2017

Մարկոս Պիզելին գոլային փոխանցում է կատարել երկրորդ խաղում անընդմեջ

Ֆուտբոլի Սաուդյան Արաբիայի առաջնության 7-րդ տուրում «Ալ Շաբաբը» 2:2 հաշվով է ավարտել «Ալ Ռաեդի» դեմ արտագնա խաղը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Ալ Շաբաբի» մեկնարկային կազմում հանդես է եկել առանց փոխարինման, իսկ առաջին գոլի դրվագում կատարել է գոլային փոխանցում: «Ալ Շաբաբը» չի կարողացել պահպանել 2 գոլի առավելությունը:

Ընթացիկ առաջնության 7 խաղերում 33-ամյա Պիզելին դարձել է 3 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ: Նա գոլային փոխանցում կատարել էր նաեւ նախորդ խաղում եւ ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում