23:54  ,  19 հոկտեմբերի, 2017

Նեյմարը տուգանվել է 1.2 միլիոն դոլարով

ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայրենիքում տուգանվել է հարկերից խուսափելու գործով, հաղորդում է mundodeportivo-ն:

Բրազիլիայի երկրորդ ատյանի դատարանը 25-ամյա ֆուտբոլիստին տուգանել է 1.2 միլիոն դոլարով դատական գործընթացին խանգարելու համար: Տուգանքը տարածվում է Նեյմարի, նրա ծնողների եւ ֆուտբոլիստի շահերը ներկայացնող երեք ընկերությունների վրա:

Նեյմարը մեղադրվում էր Բրազիլիայի հարկային օրենքները 2011-2013 թվականներին խախտելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում