16:32  ,  27 հուլիսի, 2012

Լոնդոն-2012. Մահացել է հայկական արմատներով թուրք մրցավարը

Հայկական արմատներով թուրք մրցավար Գարիպ Էրկույումչուին (Գառնիկ Էրկույումչու) մահացած են գտել Լոնդոնի հյուրանոցներից մեկի համարում, տեղեկացնում է «Спорт-Экспресс»-ը:

73-ամյա մրցավարը Լոնդոն էր ժամանել 30-րդ Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցումները սպասարկելու համար:

Նախնական տվյալների համաձայն՝ Էրկույումչուն մահացել է սրտի կաթվածի հետեւանքով: Նա Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) մրցավարական հանձնաժողովի անդամ էր: Լոնդոնի Խաղերում Էրկույումչուն պետք է օգներ ռինգի մրցավարին:

Թուրք մրցավարի մարմինը հայտնաբերել է նրա գործընկերը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով