14:15  ,  18 հոկտեմբերի, 2017

Ռոնալդուն հրաժարվել գործարքի մեջ մտնել հարկերից խուսափելու գործով

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հրաժարվել է հարկային մարմինների հետ գործարքի մեջ մտնել հարկերից խուսափելու գործով, տեղեկացնում է El Mundo-ն:

Վերջերս 32-ամյա ֆուտբոլիստը փոխել է իր փաստաբաններին, որոնք պնդում են, որ նրան առաջադրված մեղադրանքն անհիմն է, անապացույց ու անօրինական:

Հիշեցնենք, որ հուլիսին Պորտուգալիայի հավաքականի ավագը դատարանում ցուցմունք է տվել հարկերից խուսափելու գործով: Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին 14.7 միլիոն եվրո հարկ չվճարելու մեջ: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում