Լոնդոնում կայացել է 30-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցումների վիճակահանությունը: Այս մարզաձեւում Հայաստանը ներկայացնում են՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը:
Հուլիսի 28-ին կայանալիք առաջին գոտեմարտում Հովհաննես Դավթյանի մրցակիցը կլինի գերմանացի Տոբիաս Էնգլեմայերը: Այս գոտեմարտի հաղթողը հաջորդ փուլում ուժերը կչափի Ադրբեջանի ներկայացուցիչ Իլգար Մուշկիեւի հետ:
Արմեն Նազարյանը պայքարը կսկսի երկրորդ շրջանից: Նրա մրցակիցը կլինի Նոր Գվինեն ներկայացնող Ռայմոնդ Օվինուն, հաղորդում է մրցումների պաշտոնական կայքը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:09 , 2 հոկտեմբերի
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի